19:30 30 նոյեմբերի, 2021Ֆուտբոլի կանանց աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականն Ավանի ֆուտբոլային ակադեմիայի մարզադաշտում ընդունել էր Նորվեգիայի հավաքականին։ 70-րդ րոպեին հանդիպումը դադարեցվեց թանձր մառախուղի պատճառով։ Նորվեգիայի թիմը հաղթում էր 9։0 հաշվով։
ՖԻՖԱ-ի պատվիրակը և հանդիպման գլխավոր մրցավարը որոշել են վերախաղարկել հանդիպումը վաղը՝ ժամը 11:00-ին՝ սկսած 69-րդ րոպեից:
Թիմերի առաջին խաղում Նորվեգիան առավելության էր հասել 10։0 հաշվով։
Նորվեգիան F խմբի առաջատարն է՝ 13 միավոր։ Հայաստանի թիմը նախորդ 5 հանդիպումներում 5 պարտություն է կրել 0։36 ընդհանուր հաշվով եւ վերջինն է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.