Մեսին շնորհակալություն է հայտնել Արգենտինայի հավաքականին, «Բարսելոնային» եւ ՊՍԺ-ին

10:46   30 նոյեմբերի, 2021

2021թ․ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի «Ոսկե գնդակ» մրցանակին արժանացած Ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հավաքականի 34-ամյա հարձակվող Լիոնել Մեսին շնորհակալություն է հայտնել թիմակիցներին 7-րդ անգամ մրցանակը ստանալու համար։

«Թեեւ միշտ առաջին տեղում եմ դրել թիմային նվաճումները, չեմ կարող թաքցնել ուրախությունս եւս մեկ «Ոսկե գնդակ» ստանալուց։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ եւ հարգանքի տուրք մատուցել Արգենտինայի հավաքականի թիմակիցներիս այս հրաշալի տարվա համար։

Նաեւ շնորհակալ եմ «Բարսելոնայում» նախկին եւ ՊՍԺ-ում ներկա թիմակիցներիս։ Իհարկե, նաեւ շնորհակալություն եմ հայտնում ընտանիքիս եւ ընկերներիս, բոլորին, ովքեր աջակցում են ինձ եւ ստիպում կատարելագործվել ամեն օր։ Առանց նրանց այս ամենը հնարավոր չէր լինի։ Շնորհակալ եմ France Football-ին հրաշալի արարողության եւ մրցանակի համար»,- Ինստագրամում գրել է Մեսին։

Հիշեցնենք, որ Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող գրավել է երկրորդ տեղը։ Նա ստացել է տարվա լավագույն հարձակվողի մրցանակը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։