«Ոսկե գնդակ»․ Ռոբերտ Լեւանդովսկին արժանացավ լավագույն հարձակվողի մրցանակին

00:12   30 նոյեմբերի, 2021

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» եւ Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին արժանացավ տարվա լավագույն հարձակվողի մրցանակին «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխությունում։

Լավագույն հարձակվողի մրցանակը France Football-ն առաջին անգամ է սահմանել։ 

Մրցանակը շնորհվում է օրացուցային տարում հավաքականի եւ ակումբի կազմում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստին։ Այս տարի Լեւանդովսկին արդեն 64 գոլ է խփել «Բավարիայում» եւ Լեհաստանի հավաքականում։

Անցած մրցաշրջանի արդյունքում նա ստացել էր նաեւ «Ոսկե խաղակոշիկը»՝ դառնալով լավագույն եվրոպացի ռմբարկուն։ Գերմանիայի անցած առաջնության 29 խաղում Լեւանդովսկին խփել էր 41 գոլ։

Տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակին  արժանացել էր «Բարսելոնայի» 19-ամյա իսպանացի կիսապաշտպան Պեդրին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։