9 ֆուտբոլիստով մեկնարկած «Բելենեսեշը» 0։7 հաշվով պարտվեց «Բենֆիկային», խաղը դադարեցվեց ժամանակից շուտ

02:45   28 նոյեմբերի, 2021

Ֆուտբոլի Պորտուգալիայի առաջնության 12-րդ տուրի հանդիպումը «Բելենեսեշի» եւ «Բենֆիկայի» միջեւ դադարեցվել է երկրորդ խաղակեսի մեկնարկում դաշտի տերերի կազմում 6 ֆուտբոլիստի առկայության պատճառով։

Կորոնավիրուսի ներակումբային բռնկման հետեւանքով «Բելենեսեշի» շատ ֆուտբոլիստներ չեն կարողացել հայտավորվել խաղին։ Թիմը Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիային խնդրել է տեղափոխել հանդիպումը, սակայն մերժում է ստացել։ Դաշտի տերերի մեկնարկային կազմում եղել է 9 ֆուտբոլիստ։

Առաջին խաղակեսում «Բենֆիկան» 7 գոլ է խփել։ Երկրորդ խաղակեսին «Բելենեսեշը» դուրս է եկել 7 ֆուտբոլիստով։ Մրցավարի սուլիչից հետո թիմի ֆուտբոլիստներից մեկը վնասվածք է ստացել։ Մրցավարը ժամանակից շուտ դադարեցրել է հանդիպումը։

12 տուրից հետո «Բելենեսեշը» 15-րդ տեղում է, «Բենֆիկան» առաջինն է։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։