Գվարդիոլա. Ես ուրախ եմ Ստերլինգի համար, նա շատ օգնեց մեզ

14:15   27 նոյեմբերի, 2021

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան գովել է թիմի անգլիացի կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգին։

«Ես ուրախ եմ Ռահիմի համար, նա շատ օգնեց մեզ։ Նա կշարունակի պայքարել ավելի հզոր դառնալու համար։ Հարձակվողների եւ վինգերների համար կարեւոր է գոլեր խփել եւ գոլային փոխանցումներ կատարել։

Ստերլինգը տարիներ շարունակ որոշիչ դերակատար է եղել խաղադաշտում։ Գոլերը կարող են նրան ավելի մեծ վստահություն տալ։ Ռահիմը պետք է լինի ավելի ուժեղ, ավելի ագրեսիվ, առանձին դրվագներում միայնակ վճռի շարունակությունը։ Հիմա նա արեց առաջին քայլը հիմնական կազմում մշտական տեղ ունենալու ուղղությամբ։

Իհարկե, հնարավոր չէ ամբողջ կարիերայի ընթացքում լինել բարձրության վրա։ Լինում են վերելքներ եւ անկումներ։ Կարեւոր է շատ ցածր չընկնել»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

Հավաքականների հանդիպումներով պայմանավորված նոյեմբերի ակումբային խաղադադարից հետո Ստերլինգը երկու գոլ է խփել։ 26-ամյա ֆուտբոլիստն աչքի է ընկել «Էվերտոնի» (3:0) եւ ֆրանսիական ՊՍԺ-ի (2:1) դեմ խաղերում։

Ընթացիկ մրցաշրջանում Ստերլինգը «Մանչեսթեր Սիթիի» հետ մասնակցել է 17 հանդիպման, խփել 4 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։