ԱԱ-2022․ Փլեյ-օֆֆի զույգերը

21:45   26 նոյեմբերի, 2021

Տեղի ունեցավ ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի փլեյ-օֆֆի վիճակահանությունը։

Կիսաեզրափակիչում A ուղում կխաղան Շոտլանդիան ու Ուկրաինան, Ուելսն ու Ավստրիան։ Այս զույգերի հաղթողները եզրափակիչում կվիճարկեն եզրափակիչ մրցաշարի առաջին ուղեգիրը։

B ուղու կիսաեզրափակիչում կմրցեն Ռուսաստանն ու Լեհաստանը, Շվեդիան ու Չեխիան։ Այս զույգերի հաղթողը եզրափակիչում կվիճարկեն երկրորդ ուղեգիրը։

C ուղու կիսաեզրափակիչում Իտալիան կխաղա Հյուսիսային Մակեդոնիայի, Պորտուգալիան՝ Թուրքիայի հետ։ Այս զույգերի հաղթողները եզրափակիչում կվիճարկեն երրորդ ուղեգիրը։ Հետեւաբար Պորտուգալիան կամ Եվրոպայի չեմպիոն Իտալիան եզրափակիչ մրցաշարին չի մասնակցի։ 

Կիսաեզրափակիչի հանդիպումները տեղի կունենան մարտի 24-ին եւ 25-ին, եզրափակիչի հանդիպումները՝ մարտի 28-ին եւ 29-ին։

Հաղթողները հայտնի կդառնան մեկ հանդիպման արդյունքում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։