Տուխել. Չիլուելը չի խաղա առնվազն 6 շաբաթ

20:12   26 նոյեմբերի, 2021

Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Պրեմիեր լիգայի առաջատար Լոնդոնի «Չելսիի» գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հայտնել է, որ թիմի անգլիացի պաշտպան Բեն Չիլուելը բաց կթողնի մի քանի շաբաթ, փոխանցում է BBC-ն։

24-ամյա ֆուտբոլիստը ծանր վնասվածք է ստացել Թուրինի «Յուվենտուսի» դեմ Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի խաղում։ «Չելսին» իտալական թիմին տանը հաղթել էր 4։0 հաշվով։

«Բեն Չիլուելը բաց կթողնի առնվազն 6 շաբաթ։ Նա ծնկի խաչաձեւ կապանների վնասվածք է ստացել։ Առայժմ կանցնի փակ բուժում։ Առաջիկա 6 շաբաթը ցույց կտա՝ վիրահատության անհրաժեշտություն կլինի, թե չի լինի։ Հույս ունեմ, որ ամեն ինչ լավ կլինի»,- ասել է Տուխելը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ դիմակայության նախախաղային ասուլիսում։

Ընթացիկ մրցաշրջանում Բեն Չիլուելը «Չելսիի» հետ մասնակցել է 12 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Անգլիայի առաջնության 13-րդ տուրի «Չելսի» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 28-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։