«Տոտենհեմի» սենսացիոն պարտությունը (տեսանյութ)

23:57   25 նոյեմբերի, 2021

Կոնֆերենցիաների լիգայի նախավերջին տուրում սենսացիոն պարտություն կրեց լոնդոնյան «Տոտենհեմը»։ Իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը հյուրընկալվեց սլովենական «Մուրային», որն առավելության հասավ 2։1 հաշվով։

Խմբի մյուս խաղում ֆրանսիական «Ռենը» 3։3 հաշվով ավարտեց դիմակայությունը հոլանդական «Վիտեսի» հետ եւ 11 միավորով ապահովեց առաջին տեղն ու 1/8 եզրափակիչի ուղեգիրը։

«Վիտեսը» 7 միավորով երկրորդն է, «Տոտենհեմը» ունի նույնքան միավոր եւ երրորդն է։ «Մուրան» 3 միավորով վերջինն է եւ զրկվել փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորությունից։

«Տոտենհեմը» վերջին տուրում կընդունի «Ռենին» եւ կպայքարի երկրորդ տեղի ու 1/16 եզրափակիչի ուղեգրի համար։

Կոնֆերենցիաների լիգա, 5-րդ տուր

G խումբ

«Մուրա» (Սլովենիա) - «Տոտենհեմ» (Անգլիա)՝ 2։1 (տեսանյութ)

Թոմի Հորվաթ, 11, Ամադեյ Մարոշա, 90+4 – Հարի Քեյն, 72

Հեռացում՝ Ռայան Սեսենյոն («Տոտենհեմ»), 31, երկրորդ դեղին քարտ։

«Ռեն» (Ֆրանսիա) - «Վիտես» (Հոլանդիա)՝ 3։3

Գաետան Լաբորդե, 9, 39, 69 - Դան Հոյսման, 43, Թոմաս Բոյտինկ, 75, Լուա Օպենդա, 90

Մրցաշարային դրություն․ «Ռեն»՝ 11, «Վիտես»՝ 7, «Տոտենհեմ»՝ 7, «Մուրա»՝ 3։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։