Վան դեր Վարտ․ Ես տխրում եմ Մեսիի խաղից, նա զբոսնում է խաղադաշտում

16:51   25 նոյեմբերի, 2021

Մադրիդի «Ռեալի» եւ Նիդերլանդների հավաքականի նախկին խաղացող Ռաֆայել վան դեր Վարտը քննադատել է ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» դեմ ցուցադրած խաղի համար։ Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում ՊՍԺ-ն Անգլիայում պարտվել է 1։2 հաշվով։

«Ես տխրում եմ Մեսիի խաղից։ Նա զբոսնում է խաղադաշտում, եւ ես մտածում եմ՝ միթե չի ամաչում նա։ Դա խայտատակություն է, քանի որ Մեսիի նման ֆուտբոլիստ այլեւս չի ծնվի։ Նրա վերաբերմունքը խաղին նկատմամբ փոխվեց «Բարսելոնայում» Ռոնալդ Կումանի նշանակումից հետո։ Դա գործադուլ էր։

Եթե Մեսին գոլ չի խփում կամ գոլային փոխանցում չի կատարում, նշանակում է՝ նա շատ վատ է խաղացել։ Նեյմարի եւ Մբապեի արդյունավետությունն ավելի բարձր է»,- Վան դեր Վարտի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։

«Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում Մեսին միայն մեկ հարված է կատարել դարպասի ուղղությամբ, 44 փոխանցումից թիմակիցներին հասել է 39-ը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։