Գվարդիոլա․ ՊՍԺ-ի գոլից հետո մենք նոկաուտում էինք, բայց հրաշալի երեկո ստացվեց

09:31   25 նոյեմբերի, 2021

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է 2։1 հաշվով կամային հաղթանակը ֆրանսիական ՊՍԺ-ի նկատմամբ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի նախավերջին տուրի տնային խաղում։

«Լավ հանդիպում էր, մենք գերազանց խաղացինք։ Ցավոք, առաջին խաղակեսում չկարողացանք գոլի վերածել մեր պահերը։

ՊՍԺ-ի գոլից հետո մենք 5-10 րոպե նոկաուտում էինք։ Շնորհակալություն երկրպագուներին, որ աջակցեցին մեզ։ Հրաշալի երեկո ստացվեց վերջում։

Վեց տարի շարունակ դուրս ենք գալիս Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ, հիմա մենք խմբում առաջինն ենք։ Հասկանում էինք, որ ոչ ոքի արդյունքն էլ մեզ դուրս կբերի 1/8 եզրափակիչ, բայց հասանք հաղթանակի»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է BBC-ն։

Երկու թիմերն էլ ապահովել են տեղը փլեյ-օֆֆում։

Չեմպիոնների լիգա, 5-րդ տուր

A խումբ

«Մանչեսթեր Սիթի» - ՊՍԺ՝ 2։1 (տեսանյութ)

 Ռահիմ Ստերլինգ, 63, Գաբրիել Ժեզուս, 76, - Կիլիան Մբապե, 50

«Բրյուգե» - «ՌԲ Լայպցիգ»՝ 0։5

Քրիստոֆեր Նկունկու, 12, 90+3, Էմիլ Ֆորսբերգ, 17, 11մ, 45+1, Անդրե Սիլվա, 26

Մրցաշարային դրություն․ «Մանչեսթեր Սիթի»՝ 12 միավոր, ՊՍԺ՝ 8, «ՌԲ Լայպցիգ»՝ 4, «Բրյուգե»՝ 4։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։