Բանակայինների ԱԱ․ Հայաստանը նվաճեց 13 մեդալ

22:11   24 նոյեմբերի, 2021

87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը նվաճեց Թեհրանում անցկացված հունահռոմեական ըմբշամարտի բանակայինների աշխարհի չեմպիոնի կոչումը։

130 կգ քաշային կարգում Դավիթ Օվասապյանը գրավեց երկրորդ տեղը։ Սամվել Աղաջանյանը  (67կգ) դարձավ բրոնզե մեդալակիր, հաղորդում է ՀԸՖ-ի մամուլի ծառայությունը։

Հայաստանի թիմերը նվաճեցին 13 մեդալ։

Հայաստանի ազատ ոճի ըմբիշները մրցավայր էին մեկնել 8 ըմբիշով և նվաճեցին 8 մեդալ՝ 1 ոսկե, 2 արծաթե և 5 բրոնզե՝ թիմային հաշվարկում գրավելով երրորդ տեղը։

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի թիմը նվաճեց 2 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.