Հայաստանի երիտասարդ բռնցքամարտիկների թիմը մեկնել է Վրաստան

11:09   24 նոյեմբերի, 2021

Երիտասարդ հայ բռնցքամարտիկները մեկնել են Վրաստանի Քութաիսի քաղաք, որտեղ կմասնակցեն, աշխարհի և Եվրոպայի առաջնության բազմակի մրցանակակիր Ակակի Կակաուրիձեի անվան հուշամրցաշարին, հաղորդում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Հավաքականի ավագ մարզիչ Վազգեն Բադալյանի և Արթուր Ուլիխանյանի գլխավորությամբ հանդես կգան 51 կգ քաշային Թումաս Թովմասյանը, 54 կգ քաշայիններ Գագիկ Զոհրանյանն ու Գոռ Ազիզյանը, 57 կգ քաշային Մանվել Պետրոսյանը, 60 կգ քաշային Գոռ Բեգլարյանը, 63,5 կգ քաշայիններ Արման Միսկարյանն ու Արես Հակոբյանը, 67 կգ քաշային Ռոբերտ Ենգիբարյանը, 71 կգ քաշային Գարիկ Անթանոսյանը և գերծանր քաշային Ալբերտ Հարությունյանը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։