Հայտնի է Արթուր Աբրահամի հաջորդ մրցակիցը

10:44   9 հոկտեմբերի, 2012

Սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը հաջորդ մենամարտը կանցկացնի WBA International գոտու տիրակալ, ֆրանսիացի Մեհդի Բուադլայի հետ (26-5-0, 11 նոկաուտ): Մենամարտը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում:

Ռոբերտ Շտիգլիցին հաղթելուց եւ դարձյալ աշխարհի չեմպիոնական գոտին նվաճելուց հետո Աբրահամի համար սա կլինի տիտղոսի առաջին պաշտպանությունը:

2011-ին Անդրե Ուորդին պարտվելուց հետո Աբրահամն արեն երեք անընդմեջ հաղթանակ է տարել, իսկ Բուադլան հաղթանակով է ավարտել նախորդ չորս մենամարտերը: 2011-ին Բուադլան եղել է IBF վարկածով աշխարհի չեմպիոնի հավակնորդ, սակայն մենամարտը չի կայացել, հաղորդում է boxingscene.com-ը:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.