Հայաստանի գավաթ. «Վանը» կիսաեզրափակիչում է

20:52   23 նոյեմբերի, 2021

Չարենցավանի «Վանը» դուրս եկավ ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ։ Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում տեղի ունեցած քառորդ եզրափակիչի խաղում «Վանը» հետխաղային 11 մետրանոցնով 4։2 հաշվով առավելության հասավ Երեւանի «Փյունիկի» նկատմամբ։

Հիմնական ժամանակն ավարտվել էր 0։0 հաշվով։ Լրացուցիչ ժամանակում գրանցվել էր 1։1 հաշիվ։

Ավելի վաղ կիսաեզրափակիչ էր դուրս եկել «Ուրարտուն», որը պայքարից դուրս էր թողել «Ալաշկերտին»։

Հայաստանի գավաթ, քառորդ եզրափակիչ

«Փյունիկ» - «Վան»՝ 1։1 (հիմնական ժամանակ՝ 0։0, 11մ՝ 2։4)

Ալեքսանդր Ստեպանով, 100, ինքնագոլ – Ալեքսանդր Ստեպանով, 116

Նոյեմբերի 21

«Ուրարտու» - «Ալաշկերտ»՝ 2։0

Ջոնել Դեսիրե, 34,  Հակոբ Հակոբյան, 78

Նոյեմբերի 24

«Նորավանք» - «Արարատ-Արմենիա»՝ 14։00

Նոյեմբերի 25

«Արարատ» - «Նոա»՝ 18։00

Հաղթողը հայտնի է դառնում մեկ հանդիպման արդյունքում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։