Ջերարդի նորամուտի խաղը հաղթական էր, «Մանչեսթեր Յունայթեդը» դարձյալ պարտվեց (տեսանյութ)

21:01   20 նոյեմբերի, 2021

Անգլիայի առաջնության 12-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվեց «Ուոթֆորդին»։ Նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմը պարտություն կրեց 1։4 հաշվով։

«Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի վերջին 5 խաղում կրեց չորրորդ պարտությունը եւ 17 միավորով 6-րդն է, «Ուոթֆորդը» 15-րդն է՝ 13 միավոր։

«Աստոն Վիլան» գլխավոր մարզիչի պաշտոնում անգլիացի Սթիվեն Ջերարդի նորամուտի խաղում մրցեց «Բրայթոնի» հետ եւ առավելության հասավ 2։0 հաշվով։

«Աստոն Վիլան» 13 միավորով 14-րդն է, «Բրայթոնը» 8-րդ տեղում է՝ 17 միավոր։

«Վեստ Հեմը» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Վուլվերհեմփթոնի» եւ պարտություն կրեց նվազագույն հաշվով։ «Վեստ Հեմը» 23 միավորով երրորդն է, «Վուլվերհեմփթոնը» 6-րդն է՝ 19 միավոր։

Անգլիայի առաջնություն, 12-րդ տուր

«Վուլվերհեմփթոն» - «Վեստ Հեմ»՝ 1։0

Ռաուլ Խիմենես, 58

«Աստոն Վիլա» - «Բրայթոն»՝ 2։0

Օլի Ուոթքինս, 84, Թայրոն Մինգզ, 89

«Ուոթֆորդ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 4։1 (տեսանյութ)

Ջոշուա Քինգ, 28, Իսմաիլա Սառ, 44, Ժուան Պեդրո, 90+2, Էմանուել Դենիս, 90+6 - Դոնի վան դե Բեկ, 50

Չիրացրած 11մ՝ Իսմաիլա Սառ, 11

Հեռացում՝ Հարի Մագուայր («Մանչեսթեր Յունայթեդ»), 69, երկրորդ դեղին քարտ

«Լիվերպուլ» - «Արսենալ»՝ 21։30 (Երեւանի ժամանակ)

 

 



© 2022 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։