10:03 19 նոյեմբերի, 2021Գերմանիայում կորոնավիրուսի տարածման հերթական ալիքի հետ կապված մտադիր են պարտադիր դարձնել պրոֆեսիոնալ մարզիկների պատվաստումը, այլապես նրանց մուտքը ստադիոն կամ մարզապալատ կարգելվի։
«Իշխանության տարբեր ներակայացուցիչների հետ առաջին քննարկման ժամանակ ձեւավորվեց միասնական դիրքորոշում պարտադիր պատվաստման վերաբերյալ․ եթե երկրպագուները պարտավոր են ստադիոն մտնելու համար լինել պատվաստված, ապա այդ կանոնը պետք է պարտադիր լինի նաեւ մարզիկների համար։ Նախարարների դիրքորոշումն այդպիսին է։ Այժմ պետք է հասկանալ իրավական հիմնավորումը»,- Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա դաշնային հողի վարչապետ Հենդրիկ Վյուստի խոսքը մեջբերում է Sport1.de-ն։
Գերմանիայի որոշ դաշնային հողերում հանրային վայրեր կարող են այցելել միայն պատվաստված կամ վերջին կես տարում կորոնավիրուսով հիվանդացած եւ առողջացած քաղաքացիները։ Դա վերաբերում է նաեւ մարզական միջոցառումներին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.