Մի քանի ռուսական ակումբ ցանկանում է ձեռք բերել Մխիթարյանին

09:25   19 նոյեմբերի, 2021

Մի քանի ռուսական ակումբ հետաքրքրված է Հայաստանի հավաքականի եւ իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով, հաղորդում է Corriere dello Sport-ը։

Քիչ հավանական է, որ 32-ամյա ֆուտբոլիստը մնա հռոմեական ակումբում, որի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ «Ռոման» պատրաստ է արդեն ձմռանը վաճառել նրա տրանսֆերը, եթե լինի շահավետ առաջարկ։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ Մոսկվայի «Սպարտակը», ԲԿՄԱ-ն, Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» հետաքրքրված են հայ ֆուտբոլիստի ծառայություններով 

Մխիթարյանը լարված հարաբերություններ ունի «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ։

Ընթացիկ մրցաշրջանում նա «Ռոմայի» հետ մասնակցել է 11 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.