ATP Finals․ Դանիիլ Մեդվեդեւի երկրորդ հաղթանակը

20:17   16 նոյեմբերի, 2021

Թուրինում անցկացվող Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի տարվա ամփոփիչ առաջնությունում  (ATP Finals) երկրորդ հաղթանակը տարավ ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Նա 2 ժամ եւ 39 րոպեում պարտության մատնեց Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւին՝ 6:3, 6:7 (3:7), 7:6 (8:6)։

Խմբային փուլի առաջին տուրում Դանիիլ Մեդվեդեւը 6:7 (5:7), 6:3, 6:4 հաշվով առավելության էր հասել լեհ Հուբերտ Հուրկաչի նկատմամբ։

Վերջին տուրում Դանիիլ Մեդվեդեւի մրցակիցը կլինի իտալացի Մատեո Բերետինին։

Մեդվեդեւը պաշտպանում է անցած տարի այս մրցաշարում նվաճած տիտղոսը։ Նա 7-րդ անընդմեջ հաղթանակը տարավ ամփոփիչ առաջնություններում։ 

ATP Finals-ի մրցանակային հիմնադրամը 7 միլիոն 250 հազար դոլար է։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։