16:12 14 նոյեմբերի, 2021Աշխարհի 31-րդ ռակետ, Տոկիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Կարեն Խաչանովն այս օրերին Երեւանում է։ Հայաստանի թենիսի ֆեդերացիայի եւ հավաքականի գլխավոր մարզիչ Վահե Ավետիսյանի նախաձեռնությամբ նոյեմբերի 14-ին Երեւանի «In Court» ակումբում Կարեն Խաչանով հանդիպում- մաստեր կլասս է անցկացնում հայ թենիսիտների հետ։ NEWS.am Sport-ը ներկայացնում է ուղիղ հեռարձակում։ Աշխարհահռչակ թենիսիստին հանդիպելու են եկել մեծ թվով պատանիներ, պրոֆեսիոնալ թենիսիտներ, թենիսի սիրահարներ։
Կարեն Աբգարի Խաչանով (ռուս.՝ Карен Абгарович Хачанов, մայիսի 21 -ին, 1996, Մոսկվա, Ռուսաստան), ռուսաստանցի հայ պրոֆեսիոնալ թենիսիստ, Ռուսաստանի սպորտի վարպետ, Տոկիո 2020-ի արծաթե մեդալակիր։ Կարեն Խաչանովը թենիս սկսել է խաղալ երեք տարեկանում՝ մանկապարտեզում։ Նրա հայրը՝ Աբգարը, եղել է բարձրակարգ վոլեյբոլիստ, իսկ ավելի ուշ զբաղվել է բժշկությամբ, մայրը՝ Նատալյան, նույնպես ուսումնասիրել է բժշկություն։ Կարենն ունի Մարգարիտա անունով քույր և Գեորգի անունով եղբայր։ Ամուսնացել է 2016թ. ապրիլին։



Լուսինե Շահբազյան
Ֆոտո՝ Էմմա Ասատրյանի
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.