Հայաստանի հավաքականի նախախաղային մարզումը՝ ուղիղ (ֆոտո)

19:04   13 նոյեմբերի, 2021

Գերմանիայի դեմ 2022թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի J խմբի վերջին տուրի հանդիպմանը պատրաստվող ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 13-ին նախախաղային մարզում է անցկացնում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

Հայաստան - Գերմանիա հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 14-ին եւ կմեկնարկի 21։00-ին։ Հանդիպումը կսպասարկի Ֆրանսիայի մրցավարական խումբը։ Գլխավոր մրցավար է նշանակվել Ֆրանսուա Լետեսիեն։ Նրան կօգնեն Սիրիլի Մունիեն եւ Մեհդի Ռահմունին։ Չորրորդ պաշտոնյան է Ժերեմի Ստինան։

Գերմանիան 24 միավորով ապահովել է առաջին տեղն ու եզրափակիչ մրցաշարի ուղեգիրը։ Հայաստանի հավաքականը նոյեմբերի 11-ին տանը 0:5 հաշվով պարտվեց Հյուսիսային Մակեդոնիային եւ 12 միավորով չորրորդ տեղում է։ 

Ֆոտո՝ Էմմա Ասատրյանի



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։