ԱԱ-2022․ Բրազիլիան 11-րդ հաղթանակը տարավ եւ նվաճեց ուղեգիրը (ֆոտո, վիդեո)

10:08   12 նոյեմբերի, 2021

Ֆուտբոլի աշխարհի առաջնության հարավամերիկյան գոտու ընտրական մրցաշարում մեկնարկել է 13-րդ տուրը։

Խմբի առաջատար Բրազիլիան տանը մրցեց Կոլումբիայի հետ եւ առավելության նվազագույն հաշվով։ Միակ գոլը 72-րդ րոպեին խփեց ֆրանսիական «Լիոնի» կիսապաշտպան Լուկաս Պակետան, որին գոլային փոխանցումը կատարեց ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը։

Բրազիլիան 34 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 9 միավոր առաջ է 1 հանդիպում քիչ անցկացրած եւ երկրորդ տեղում ընթացող Արգենտինայից, որն այս տուրում կհյուրընկալվի Ուրուգվային։

Բրազիլիան 11 հաղթանակից եւ 1 ոչ ոքիից հետո առաջինը Հարավային Ամերիկայից նվաճեց եզրափակիչ մրցաշարի ուղեգիրը։  

ԱԱ-2022, ընտրական փուլ, 13-րդ տուր

Բրազիլիա - Կոլումբիա՝ 1։0 (տեսանյութ)

Լուկաս Պակետա, 72

Պերու - Բոլիվիա՝ 3։0

Ջանլուկա Լապադուալ, 9, Կրիստիան Կուեւա, 31, Սերխիո Պենյա, 39

Պարագվայ - Չիլի՝ 0։1

Անտոնի Սիլվա, 56, ինքնագոլ

Էկվադոր - Վենեսուելա՝ 1։0

Պիերո Ինկապիե, 41



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։