Կապառոսը ներողություն խնդրեց 0։5 հաշվով պարտության համար

23:56   11 նոյեմբերի, 2021

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հետխաղային ասուլիսում մեկնաբանեց Հյուսիսային Մակեդոնիայից կրած 0։5 հաշվով պարտությունը աշխարհի առաջնության նախավերջին ընտրական խաղում։

«Առաջին հերթին՝ պետք է ներողություն խնդրեմ մեր երկրպագուներից։ Շատ մեծ հույսերով եւ խանդավառությամբ էինք մոտեցել այս խաղին՝ ձգտելով ուրախություն պարգեւել մեր երկրպագուներին։

Սակայն խաղը լավ չստացվեց, առաջին րոպեներին գոլ բաց թողեցինք, եւ դա իր վատ ազդեցությունը թողեց մեր խաղի վրա։

Հանդիպումից հետո հեշտ է ասել, թե կարելի էր այլ կազմ ընտրել։ Նորեկները շատ մեծ մեղք չունեն այս պարտությունում։ Մրցակիցը լավ հանդես եկավ, մենք՝ ոչ։

Այժմ պետք է վերլուծենք այս խաղը, ինքնաքննադատությամբ զբաղվենք, հասկանանք, թե որ տղաներն են հոգեբանորեն ուժեղ, որ կկարողանան խաղալ Գերմանիայի դեմ հաջորդ խաղում»,- նշեց Կապառոսը։

Գերմանիայի հավաքականին Հայաստանի թիմը կընդունի նոյեմբերի 14-ին։

ԱԱ-2022 ընտրական փուլ, 9-րդ տուր

J խումբ

Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա՝ 0։5 (տեսանյութ)

Ալեքսանդր Տրայկովսկի, 22, Էնիս Բարդի, 37, 66, 11մ, 90, 11մ, Միլան Ռիստովսկի, 79

Հայաստան․ Դավիթ Յուրչենկո, Դավիթ Տերտերյան, Անդրե Կալիսիր, Հովհաննես Համբարձումյան, Կամո Հովհաննիսյան (Ժիրայր Մարգարյան, 46), Սոլոմոն Ուդո, Հենրիխ Մխիթարյան, Տիգրան Բարսեղյան, Լուկաս Սելարայան (Վահան Բիչախչյան, 77), Էրիկ Վարդանյան (Արտակ Գրիգորյան, 46), Նորբերտո Բալեկյան (Իշխան Գելոյան, 73)։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։