Վիկտոր Բուլատովը՝ «Նոայի» գլխավոր մարզիչ

20:14   10 նոյեմբերի, 2021

Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Նոայի» գլխավոր մարզիչ է նշանակվել ռուս մասնագետ Վիկտոր Բուլատովը։ Պայմանագիր նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը` երկարաձգելու հնարավորությամբ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Անվանի ֆուտբոլիստը և Մոսկվայի «Սպարտակի» կազմում Ռուսաստանի եռակի չեմպիոնը ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո 2008 թվականից անցել է մարզչական աշխատանքի: Եղել է Տուլայի «Արսենալի», Մոսկվայի «Տորպեդոյի» և «Սպարտակ-2»-ի գլխավոր մարզիչը, նրա մարզած վերջին ակումբը ՊՖԼ-ի Ձերժինսկի «Խիմիկն» էր:

Արամ Հակոբյանը կկատարի «Նոա» ֆուտբոլային ակումբի մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրի ղեկավարի պարտականությունները, նա նաև կլինի ակումբի գլխավոր մարզիչի խորհրդականը:

Ավագ մարզիչ Գրիգորի Միխալյուկը կշարունակի իր աշխատանքը ակումբում՝ արդեն որպես գլխավոր մարզիչի օգնական:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։