Մխիթարյանի ռեկորդը

16:25   8 հոկտեմբերի, 2012

Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նոր ռեկորդ է սահմանել ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության առաջին շրջանում խփած գոլերի քանակով: Մեկնարկային 11 տուրերում Հայաստանի ազգային հավաքականի խաղացողը դարձել է 14 գոլի հեղինակ, գրում է «Спорт-Экспресс в Украине»-ն:

23-ամյա կիսապաշտպանը դեռ կարող է բարելավել իր ցուցանիշը, քանի որ Ուկրաինայի առաջնության առաջին շրջանը կավարտվի չորս տուրից:

Հիշեցնենք, որ ուկրաինական Պրեմյեր լիգայի լավագույն ռմբարկուի ռեկորդը պատկանում է ուկրաինացի հարձակվողներ Սերգեյ Ռեբրովին եւ Մաքսիմ Շաչկիխին, ովքեր մեկ առաջնության ընթացքում խփել են 22-ական գնդակ:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.