Հայաստանի հավաքականի երկրպագուները դիմավորել են Լուկաս Սելարայանին

00:48   10 նոյեմբերի, 2021

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի երկրպագուները «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են ազգային թիմի եւ ամերիկյան «Կոլամբուսի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանին, որն առաջին անգամ կխաղա Երեւանում։

Նա կմիանա մարզական հավաքին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ 

Իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորած թիմը պատրաստվում է Հյուսիսային Մակեդոնիայի դեմ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի նախավերջին տուրի հանդիպմանը։

Հայաստանի հավաքականը Հյուսիսային Մակեդոնիային կընդունի նոյեմբերի 11-ին, իսկ նոյեմբերի 14-ին՝ Գերմանիայի հավաքականին։

Դարպասապահներ

Դավիդ Յուրչենկո - «Ալաշկերտ»

Ստանիսլավ Բուչնև - «Փյունիկ»

Արսեն Բեգլարյան - «Ուրարտու»

Պաշտպաններ

Հովհաննես Համբարձումյան - «Անորտոսիս» (Կիպրոս)

Կամո Հովհաննիսյան - «Կայրաթ» (Ղազախստան)

Վարազդատ Հարոյան - «Կադիս» (Իսպանիա)

Անդրե Կալիսիր - «Սիլկեբորգ» (Դանիա)

Ժոաո Ժորդի Արարատ Մոնրոյ - «Նոա»

Դավիթ Տերտերյան - «Արարատ-Արմենիա»

Ժիրայր Մարգարյան - «Արարատ»

Հովհաննես Նազարյան - «Արարատ»

Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ»

Կիսապաշտպաններ

Հենրիխ Մխիթարյան - «Ռոմա» (Իտալիա)

Սոլոմոն Իմե Ուդո - «Ատիրաու» (Ղազախստան)

Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)

Վահան Բիչախչյան - «Ժիլինա» (Սլովակիա)

Տիգրան Բարսեղյան - «Աստանա» (Ղազախստան)

Խորեն Բայրամյան - «Ռոստով» (Ռուսաստան)

Արտակ Գրիգորյան - «Ալաշկերտ»

Վբեյմար Անգուլո - «Արարատ-Արմենիա»

Արտյոմ Ավանեսյան - «Արարատ-Արմենիա»

Էրիկ Վարդանյան - «Փյունիկ»

Նարեկ Գրիգորյան - «Ուրարտու»

Հարձակվողներ

Սարգիս Ադամյան - «Հոֆենհայմ» (Գերմանիա)

Լուկաս Սելարայան - «Կոլամբուս Կրյու» (ԱՄՆ)

Իշխան Գելոյան - «Բալթիկա» (Ռուսաստան)

Նորբերտո Բալեկյան - «Բոկա Խունիորս» (Արգենտինա)

Ալեքսանդր Կարապետյան - «Նոա»



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։