Սաուլ Ալվարեսը 40 միլիոն դոլար է ստացել Կալեբ Պլանտի նկատմամբ հաղթանակի համար

21:08   8 նոյեմբերի, 2021

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBC, WBA եւ WBO վարկածներով աշխարհի չեմպիոն, 31-ամյա մեքսիկացի Սաուլ Կանելո Ալվարեսը սուպերմիջին քաշային կարգում (76,2) IBF վարկածով աշխարհի չեմպիոն, 29-ամյա ամերիկացի Կալեբ Պլանտի նկատմամբ տարած հաղթանակի համար ստացել է 40 միլիոն դոլար, հաղորդում է twitter.com/DanRafael1-ը։ Պլանտի հոնորարը կազմել է 10 միլիոն դոլար։

Լաս Վեգասի MGM Grand-ի ռինգում Ալվարեսը 11-րդ ռաունդում նոկաուտի էր ենթարկել մրցակցին եւ դարձել սուպերմիջին քաշային կարգում առաջին բացարձակ չեմպիոնը պատմության մեջ։

Սաուլ Ալվարեսը պատմության մեջ 6-րդ բռնցքամարտիկն է, որը մեկ քաշային կարգում նվաճում է բոլոր գոտիները։ Նրանից առաջ այդպիսի նվաճման հասել են Բեռնարդ Հոփքինսը, Ջերմեյն Թեյլորը, Թերենս Քրոուֆորդը, Ալեքսանդր Ուսիկը եւ Ջոշ Թեյլորը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։