Արսեն Հարությունյանը՝ աշխարհի Մ23 չեմպիոն (ֆոտո)

21:29   7 նոյեմբերի, 2021

Աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը նվաճեց Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնության չեմպիոնի կոչումը:

61 կգ քաշայինների եզրափակիչում Հարությունյանը մրցեց ռուսաստանցի Արթուր Չեբորդաեւի հետ եւ գերլարված պայքարում հաղթեց 11:7 հաշվով:

Արսեն Հարությունյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 11:1 հաշվով հաղթել էր հունգարացի Գամզաթգաջի Խալիդովին: 1/8 եզրափակիչում հայ ըմբիշը 6:0 հաշվով առավելության էր հասել գերմանացի Նիկո Մեգերլեին, իսկ քառորդ եզրափակիչում ոչ մի շանս չէր տվել Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Մուհամմադ Մոկաեւին (10:0): Կիսաեզրափակիչում Հայաստանի առաջատար ըմբիշը 5:0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Ղազախստանի ներկայացուցիչ Ասիլ Աիտակունիի նկատմամբ:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.