Նեյմարի դուբլը եւ Մբապեի գոլը նպաստեցին ՊՍԺ-ի հաղթանակին (տեսանյութ)

01:56   7 նոյեմբերի, 2021

Ֆրանսիայի առաջնության 13-րդ տուրում ՊՍԺ-ն հյուրընկալվեց «Բորդոյին» եւ հաղթանակ տարավ 3։2 հաշվով։

Արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի հարձակվող Նեյմարը։ Աչքի ընկավ նաեւ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։

Նեյմարը 400-րդ եւ 401-րդ գոլերը խփեց կարիերայում, 90-րդ գոլը՝ ՊՍԺ-ում։

ՊՍԺ-ն 34 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 10 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող «Լանսից»։ «Բորդոն» 16-րդն է՝ 12 միավոր։

Ֆրանսիայի առաջնություն, 13-րդ տուր

«Բորդո» - ՊՍԺ՝ 2։3 (տեսանյութ)

Ալբերտ Էլիս, 78, Մբայե Նյանգ, 90+2 - Նեյմար 26, 43, Կիլիան Մբապե, 63



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։