«Ռեալը» հաղթեց եւ առաջատարն է (տեսանյութ)

01:50   7 նոյեմբերի, 2021

Իսպանիայի առաջնության 13-րդ տուրում առաջատար «Ռեալը» Մադրիդում մրցեց «Ռայո Վալյեկանոյի» հետ։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմն առավելության հասավ 2։1 հաշվով։

14-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսը, 38-րդ րոպեին աչքի ընկավ ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման։ «Ռայո Վալյեկանոյի» գոլը խփեց կոլումբացի հարձակվող Ֆալկաոն։

«Ռեալը» (12 խաղ) 27 միավորով առաջատարն է։ Երկրորդ տեղում ընթացող «Ռեալ Սոսյեդադը» (12 խաղ) հետ է 2 միավոր։ «Ռայո Վալյեկանոն» (13 խաղ) 6-րդն է՝ 20 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 13-րդ տուր

«Ռեալ» - «Ռայո Վալյեկանո»՝ 2։1 (տեսանյութ)

Տոնի Կրոս, 14, Քարիմ Բենզեմա, 38 - Ֆալկաո, 76



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։