«Արարատ-Արմենիան» ուժեղ էր «Նորավանքից»

17:49   6 նոյեմբերի, 2021

Հայաստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում առաջատար «Արարատ-Արմենիան» ընդունեց հետնապահներից «Նորավանքին» եւ հաղթեց 2։1 հաշվով։

25-րդ րոպեն «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Արտյոմ Ավանեսյանը բացեց հանդիպման հաշիվը։

«Նորավանքը» երկրորդ խաղակեսի սկզբում ռուսաստանցի հարձակվող Սերգեյ Օռլովի գոլի շնորհիվ կրճատեց տարբերությունը, սակայն 55-րդ րոպեին կոտդիվուարցի հարձակվող Ուիլֆրիդ Կուասի Էզան խփեց դաշտի տերերի հաղթական գոլը։

«Արարատ-Արմենիան» 34 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Նորավանքը» նախավերջինն է՝ 8 միավոր։

Հայաստանի առաջնություն, 13-րդ տուր

«Արարատ-Արմենիա» - «Նորավանք»՝ 2։1

Արտյոմ Ավանեսյան, 25, Ուիլֆրիդ Կուասի Էզա, 55 - Սերգեյ Օրլով, 48



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։