Ամենաշատ վաստակած 25 մարզիկները պատմության մեջ

10:26   5 նոյեմբերի, 2021

Մարզական բիզնեսի Sportrico պարբերականը կազմել է պատմության մեջ ամենաշատ վաստակած 25 մարզիկների աղյուսակը։ Հաշվարկում ներառվել են մարզիկների աշխատավարձը, մրցանակային գումարներն ու բոնուսները, գովազդից եւ հովանավորներից ստացած եկամուտները, արտոնագրային վճարումները։

Գոլֆիստ Ալբերտ Փալմերի եւ բասկետբոլիստ Կոբի Բրայանտի եկամուտը հաշվարկվել է մինչեւ նրանց մահը։

8 մարզաձեւի 25 ներկայացուցիչների ընդհանուր եկամուտը կազմել է 25,5 միլիարդ դոլար։

  1. Մայքլ Ջորդան (բասկետբոլ)՝ 2,62 միլիարդ դոլար
  2. Թայգեր Վուդս (գոլֆ)՝ 2,1 միլիարդ դոլար
  3. Առնոլդ Փալմեր (գոլֆ)՝ 1,5 միլիարդ դոլար
  4. Ջեք Նիկլաուս (գոլֆ)՝ 1,38 միլիարդ դոլար
  5. Կրիշտիանու Ռոնալդու (ֆուտբոլ)՝ 1,24 միլիարդ դոլար
  6. Ֆլոյդ Մեյվեզեր կրտսեր (բռնցքամարտ)՝ 1,2 միլիարդ դոլար
  7. Լեբրոն Ջեյմս (բասկետբոլ)՝ 1,17 միլիարդ դոլար
  8. Լիոնել Մեսի (ֆուտբոլ)՝ 1,14 միլիարդ դոլար
  9. Միխայել Շումախեր (ավտոսպորտ)՝ 1,13 միլիարդ դոլար
  10. Ռոջեր Ֆեդերեր (թենիս)՝ 1,12 միլիարդ դոլար
  11. Ֆիլ Միկելսոն (գոլֆ)՝ 1,08 միլիարդ դոլար
  12. Դեւիդ Բեքհեմ (ֆուտբոլ)՝ 1,05 միլիարդ դոլար
  13. Կոբի Բրայանտ (բասկետբոլ)՝ 930 միլիոն դոլար
  14. Շաքիլ Օ’Նիլ (բասկետբոլ)՝ 870 միլիոն դոլար
  15. Գրեգ Նորման (գոլֆ)՝ 815 միլիոն դոլար
  16. Մայք Թայսոն (բռնցքամարտ)՝ 775 միլիոն դոլար
  17. Ալեքս Ռոդրիգես (բեյսբոլ)՝ 650 միլիոն դոլար
  18. Մենի Պակյաո (բռնցքամարտ)՝ 630 միլիոն դոլար
  19. Քեւին Դյուրանտ (բասկետբոլ)՝ 625 միլիոն դոլար
  20. Լյուիս Հեմիլթոն (ավտոսպորտ)՝ 620 միլիոն դոլար
  21. Նեյմար (ֆուտբոլ)՝ 615 միլիոն դոլար
  22. Ջեֆ Գորդոն (ավտոսպորտ)՝ 595 միլիոն դոլար
  23. Օսկար Դե Լա Հոյա (բռնցքամարտ)՝ 580 միլիոն դոլար
  24. Փեյթոն Մենինգ (ամերիկյան ֆուտբոլ)՝ 570 միլիոն դոլար
  25. Դերեկ Ջիթեր (բեյսբոլ)՝ 555 միլիոն դոլար


© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։