01:55 4 նոյեմբերի, 2021Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում ավարտվեց չորրորդ տուրը։
Երկրորդ օրը փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեց անգլիական «Լիվերպուլը»։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը տանը 2։0 հաշվով առավելության հասավ Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոյի» նկատմամբ եւ B խմբում 12 միավորով ապահովեց առաջին տեղը։
Երկրորդ տեղում է 5 միավոր վաստակած պորտուգալական «Պորտուն», որն ավելի վաղ 1։1 հաշվով էր ավարտել հանդիպումը հետնապահ «Միլանի» (1 միավոր) հետ։
«Աթլետիկոն» երրորդն է՝ 4 միավոր։
A խմբում ֆրանսիական ՊՍԺ-ն Գերմանիայում 2։2 հաշվով խաղաց «ՌԲ Լայպցիգի» հետ եւ 8 միավորով երկրորդ տեղում է։
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» սեփական խաղադաշտում 4։1 հաշվով պարտության մատնեց բելգիական «Բրյուգեին» եւ 9 միավորով առաջատարն է։ «Բրյուգեն» երրորդն է՝ 4 միավոր։ «ՌԲ Լայպցիգը» 4 պարտություն է կրել։
C խմբում Ամստերդամի «Այաքսը» Դորտմունդում 3։1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Բորուսիայի» նկատմամբ եւ 12 միավորով առաջատարն է՝ ապահովելով 1/8 եզրափակիչի ուղեգիրը։
Երկրորդ եւ երրորդ տեղերում 6-ական միավորով ընթացող «Բորուսիան» ու պորտուգալական «Սպորտինգը» հաջորդ տուրում խաղալու են իրար դեմ, ինչը «Այաքսին» թույլ է տալիս հաջորդ երկու տուրերում պարտությունների դեպքում էլ մնալ առնվազն երկրորդ տեղում։
Լիսաբոնյան ակումբն այս տուրում 4։0 հաշվով պարտության մատնեց թուրքական «Բեշիկթաշին», որը վերջինն է՝ 0։
D խմբում Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերը» 3։1 հաշվով հաղթանակ տարավ Տիրասպոլի «Շերիֆի» նկատմամբ եւ 7 միավորով երկրորդն է։
Առաջին տեղում Մադրիդի «Ռեալն» է, որն ավելի վաղ 2։1 հաշվով պարտության էր մատնել Դոնեցկի «Շախտյորին»։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմն ունի 9 միավոր։ «Շախտյորը» վերջինն է՝ 1 միավոր։
Հիշեցնենք, որ չորրորդ տուրի առաջին օրը փլեյ-օֆֆի ուղեգրեր նվաճել էին Մյունխենի «Բավարիան» ու Թուրինի «Յուվենտուսը»։
Չեմպիոնների լիգա, չորրորդ տուր
A խումբ
«ՌԲ Լայպցիգ» - ՊՍԺ՝ 2։2 (տեսանյութ)
Քրիստոֆե Նկունկու, 8, Դոմինիկ Սոբոսլաի, 90+2, 11մ - Ժորժինյո Վեյնալդում, 21, 39
Չիրացրած 11մ՝ Անդրե Սիլվա («ՌԲ Լայպցիգ»), 12
«Մանչեսթեր Սիթի» - «Բրյուգե»՝ 4։1 (տեսանյութ)
Ֆիլ Ֆոդեն, 15, Ռիյադ Մահրեզ, 54, Ռահիմ Ստերլինգ, 72, Գաբրիել Ժեզուս, 90+2 - Ջոն Սթոունզ, 17, ինքնագոլ
B խումբ
«Լիվերպուլ» - «Աթլետիկո»՝ 2։0 (տեսանյութ)
Դիոգու Ժոտա, 13, Սադիո Մանե, 21
Հեռացում՝ Ֆելիպե («Աթլետիկո»), 36
«Միլան» - «Պորտու»՝ 1։1 (տեսանյութ)
Շանսել Մբեմբա, 61, ինքնագոլ - Լուիս Դիաս, 6

C խումբ
«Բորուսիա Դորտմունդ» - «Այաքս»՝ 1։3
Մարկո Ռոյս, 37, 11մ - Դուշան Տադիչ, 72, Սեբաստիեն Ալեր, 83, Դավի Կլասեն, 90+3
Հեռացում՝ Մատս Հումելս («Բորուսիա»), 29
«Սպորտինգ» - «Բեշիկթաշ»՝ 4։0
Պեդրու Գոնսալվեշ, 31, 11մ, 38, Պաուլինյո, 41, Պաբլո Սարաբիա, 56
D խումբ
«Շերիֆ Տիրասպոլ» - «Ինտեր»՝ 1։3 (տեսանյութ)
Ադամ Տրաորե, 90+2 - Մարսելո Բրոզովիչ, 54, Միլան Շկրինյար, 66, Ալեքսիս Սանչես, 82
«Ռեալ» - «Շախտյոր Դոնեցկ»՝ 2։1 (տեսանյութ)
Քարիմ Բենզեմա, 14, 61 - Ֆերնանդո, 39

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.