Եվրո Մ-19․ Հայաստանի Մ-19 հավաքականը սկսում է հավաքը Խորվաթիա մեկնելուց առաջ

13:48   3 նոյեմբերի, 2021

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը սկսում է նախապատրասվել Եվրոպայի առաջնության որակավորման խմբային փուլի հանդիպումներին։ Վարազդատ Ավետիսյանի գլխավորած թիմը նոյեմբերի 5-ից մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։

Նոյեմբերի 8-ին Հայաստանի Մ-19 հավաքականը կմեկնի Խորվաթիա, որտեղ նոյեմբերի 10-16-ը տեղի կունենան 11-րդ խմբի հանդիպումները։ Հայաստանի մրցակիցները կլինեն Խորվաթիայի, Շոտլանդիայի և Ջիբրալթարի հասակակիցները։

Գլխավոր մարզիչը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․

Դարպասապահներ

Ռաֆայել Մանասյան - ԲԿՄԱ

Անդրանիկ Մարտիրոսյան - ԲԿՄԱ

Պաշտպաններ

Էրիկ Սիմոնյան - «Ուրարտու»

Ռուբեն Աբրահամյան - «Ուրարտու»

Ստյոպա Մկրտչյան - ԲԿՄԱ

Հովհաննես Գևորգյան - ԲԿՄԱ

Գոռ Առաքելյան - ԲԿՄԱ

Յուրի Մարտիրոսյան - ԲԿՄԱ

Կիսապաշտպաններ

Էդգար Փիլոյան - «Վիստա Գելենջիկ» (Ռուսաստան)

Նարեկ Մանուկյան - «Ռոստով» (Ռուսաստան)

Տիգրան Յաղմուրյան - «Արարատ-Արմենիա»

Տիգրան Սարգսյան - «Նոա»

Համլետ Սարգսյան - «Ուրարտու»

Հարություն Ասատրյան - ԲԿՄԱ

Արթուր Սերոբյան - ԲԿՄԱ

Վահրամ Մախսուդյան - ԲԿՄԱ

Սպարտակ Հայրապետյան - ԲԿՄԱ

Համլետ Մինասյան - ԲԿՄԱ

Հարձակվողներ

Լևոն Վարդանյան - «Փյունիկ»

Միսակ Հակոբյան - ԲԿՄԱ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։