ՉԼ․ Լեւանդովսկին գերազանցեց Մեսիի եւ Ռոնալդուի ռեկորդները (ֆոտո)

09:55   3 նոյեմբերի, 2021

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին Չեմպիոնների լիգայում գերազանցեց ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին 100 խաղում խփած գոլերի քանակով։

Խմբային փուլի չորրորդ տուրում պորտուգալական «Բենֆիկային» երեք գոլ խփելու շնորհիվ Լեւանդովսկին Չեմպիոնների լիգայում գոլերի քանակը հասցրեց 81-ի։ Մեսին 100 խաղում խփել էր 77 գոլ, Ռոնալդուն՝ 64 գոլ։

Մեսին 80 գոլի սահմանագծին հասել էր 102 խաղում, Ռոնալդուն՝ 116 խաղում։

Հիշեցնենք, որ «Բավարիան» «Բենֆիկային» հաղթել է 5։2 հաշվով եւ խմբում չորս հաղթանակից հետո ապահովել է փլեյ-օֆֆի ուղեգիրը։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.