23:01 2 նոյեմբերի, 2021Դավիթ Օվասապյանը արծաթե մեդալ նվաճեց Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնությունում։
130 կգ քաշային կարգի եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը գոտեմարտեց իրանցի Ամին Միրզազադեի հետ եւ պարտվեց 1։2 հաշվով։
Դավիթ Օվասապյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակից, որտեղ 2:1 հաշվով հաղթել էր սերբ Վլադան Զիվկովիչին, քառորդ եզրափակիչում 2:0 հաշվով առավելության էր հասել Շվեյցարիայի ներկայացուցիչ Դելիան Հոսեյն Ալիշահի նկատմամբ: Կիսազերափակիչում հայ ըմբիշը 3:0 հաշվով պարտության է մատնել հունգարացի Դարիուժ Աթիլա Վիտեկին:
Ավելի վաղ Հայաստանի համար բրոնզե մեդալ էր նվաճել 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.