19:29 2 նոյեմբերի, 202124-ամյա Դավիթ Չալոյանը տպավորիչ հաղթանակով նվաճեց Հայաստանի առաջին մեդալը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում՝ դուրս գալով կիսաեզրափակիչ:
+92 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը մրցեց ուզբեկ Լազիզբեկ Մուլուջոնովի հետ եւ ծանր մենամարտում հաղթեց 3:2 հաշվով՝ ապահովելով աշխարհի առաջնության առնվազն բրոնզե մեդալը:
Առաջին ռաունդում հայ բռնցքամարտիկը հանգիստ էր մենամարտում, հիմնականում պաշտպանվում էր եւ քիչ գնում հակագրոհների: Այս ռաունդում մրցավարների հաղթանակը շնորհեցին ուզբեկ բռնցքամարտիկին:
Երկրորդ ռաունդը Չալոյանը մեծ ակտիվությամբ սկսեց եւ հարվածաշարերով գրոհների նետվեց: Հայաստանի ներկայացուցիչը նույն տեպով շարունակեց նաեւ երրորդ ռաունդում: Մրցավարները հաղթանակը շնորհեցին Հայաստանի ներկայացուցիչին:
Չալոյանը պայքարը սկսել է 1/16 եզրափակիչից, որտեղ 4:1 հաշվով հաղթել է Ուկրաինան ներկայացնող Ցոնթե Ռովագային: 1/8 եզրափակիչում հայ մարզիկը 4:1 հաշվով հաղթել է կոլումբացի Կրիստիան Սալսեդո Կոդասիին:
Կիսաեզրափակիչում Դավիթ Չալոյանի մրցակիցը կլինի Ադրբեջանի ներկայացուցիչ Մահամմադ Աբդուլաեւը: Դավիթ Չալոյանն առաջին անգամ է մեծահասակներում մասնակցում աշխարհի առաջնությանը:
Չալոյանը Մուլուջոնովի հետ հանդիպել էր նաեւ 2021 թվականի սեպտեմբերին Մոկսվայում անցկացված բանակայինների աշխարհի առաջնությունում: +92 կգ քաշայինների կիսաեզրափակիչում Չալոյանը պարտվել էր ուզբեկ բռնցքամարտիկին եւ բավարարվել բրոնզե մեդալով:

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.