ԱԱ-2022․ Հայաստան - Գերմանիա հանդիպման տոմսերի գները

12:23   2 նոյեմբերի, 2021

Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան - Գերմանիա հանդիպման տոմսերի առցանց վաճառքը https://tickets.ffa.am կայքում կմեկնարկի նոյեմբերի 2-ին։

Հյուսիսային, Հարավային - 3000 դրամ

Արևելյան - 6000, 7000 դրամ

Արևմտյան - 12000, 15000 դրամ

Տոմսերը հնարավոր է գնել միայն անձնագրային նույնականացում անցնելուց հետո, հաղորդում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։

Անձնագրային նույնականացում իրականացվելու է նաև Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնի տոմսարկղում։

Մեկ անձը կարող է գնել ոչ ավելի, քան երկու տոմս։

Նույնականացման համար անհրաժեշտ տվյալները մուտքագրելուց հետո, խնդրում ենք սպասել նույնականացման հաստատմանը, որը կատարվում է յուրաքանչյուր օր՝ 10։00-20։00՝ 10-15 րոպեի ընթացքում։

Էլեկտրոնային տոմսը կամ QR կոդը հանդիսանում են նաև 10 տոկոս զեղչի մեկանգամյա կտրոն՝ ՀՖՖ պաշտոնական խանութից (հասցեն՝ Խանջյան 27/1) գնումներ կատարելու համար։

Հայաստան - Գերմանիա հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 14-ին եւ կմեկնարկի 21։00-ին։

Նոյեմբերի 11-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում անցկացվելիք աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա հանդիպման տոմսերի գները․

Հյուսիսային, Հարավային - 2000 դրամ

Արևելյան -  5000, 6000 դրամ

Արևմտյան - 10000 դրամ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։