10:29 2 նոյեմբերի, 2021Ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին նշել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում հիմնական ֆավորիտներին գավաթի համար պայքարում։
«Այո, իմ եւ ակումբի գլխավոր նպատակը Չեմպիոնների լիգայի գավաթն է։ ՊՍԺ-ն վաղուց է ջանքեր գործադրում այդ ուղղությամբ։ Հաղթանակը շատ մոտ էր։ Մենք հավակնորդներից մեկն ենք։
Բոլորը խոսում են ՊՍԺ-ի մասին խաղացողների պատճառով, բայց կան շատ լավ թիմեր, որոնց ֆուտբոլիստներն արդեն երկար տարիներ միասին են․ «Մանչեսթեր Սիթի», «Բավարիա», «Լիվերպուլ», «Աթլետիկո», «Չելսի»։
Լավագույնը ոչ միշտ է հաղթում, քանի որ շատ հանգամանքներից է կախված։ Հաղթանակի ճանապարհին ամեն ինչ կարող է պատահել, բայց կարեւորը ֆավորիտներց մեկը լինելն է»,- Մեսիի խոսքը մեջբերում է Sport.es-ը։
Չեմպիոնների լիգայի չորրորդ տուրում ՊՍԺ-ն կհյուրընկալվի գերմանական «ՌԲ Լայպցիգին»։ Փարիզյան թիմը A խմբի առաջատարն է։ Առաջին տուրում բելգիական «Բրյուգեի» հետ 1։1 հաշվով ոչ ոքի խաղալուց հետո ՊՍԺ-ն 2։0 հաշվով հաղթեց Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին» եւ 3։2 հաշվով՝ «ՌԲ Լայպցիգին»։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.