22:57 1 նոյեմբերի, 2021Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը դուրս եկավ Բելգրադում անցկացվոող բռնցքամարտի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ:
Հայաստանի հավաքականի ավագը 63.5 կգ քաշայինների 1/8-րդ եզրափակիչում մրցեց Իտալիայի ներկայացուցիչ Ջիանլուիջի Մալանգայի հետ եւ վստահ հաղթանակ տարավ 3:2 հաշվով:
Առաջին ռաունդը Հովհաննես Բաչկովի համար լարված ստացվեց: Մրցակիցը պարբերաբար ձեռքերով փակում էր Բաչկովի գրոհներն, ինչին ռինգի մրցավարը չէր արձագանքում: Լարված պայքարում մրցավարները միավորների առավելությունը տվեցին Հայաստանի ներկայացուցիչին:
Երկրորդ ռաունդում Բաչկովն ավելացրեց ճնշումը եւ հարվաշածարերով մրցակցին հակագրոհի հնարավորություն չէր տալիս: Երկրորդ ռաունդում մրցավարները միավորների առավելությունը տվեցին Հովհաննես Բաչկովին:
Երրորդ ռաունդում իտալացի բռնցքամարտիկը գրեթե միայն պաշտպանվում էր եւ հնարավորինս խուսափում Բաչկովի հետ մերձամարտի գնալուց:
Քառորդ եզրափակիչում Հովհաննես Բաչկովի մրցակիցը կլինի Թաիլանդի ներկայացուցիչ Սոմչայ Վոնգսուվանը, որը 1/8 եզրափակիչում 4:1 հաշվով հաղթեց տաջիկ Բախոդուր Ուսմոնովին: Մենամարտը տեղի կունենա նոյեմբերի 2-ին։
28-ամյա գյումրեցի բռնցքամարտիկը պայքարը սկսել է 1/16 եզրափակիչից, որտեղ տպավորիչ հաղթանակ է տարել ադրբեջանցի Մալիկ Հասանովի նկատմամբ:

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.