«Կադիսն» առանց Հարոյանի խաղաց ոչ ոքի

18:55   31 հոկտեմբերի, 2021

Իսպանիայի առաջնության 12-րդ տուրում «Մալյորկան» հյուրընկալվեց «Կադիսին» եւ նվազագույն հաշվով հաղթանակը բաց թողեց ավելացված ժամանակում՝ 1։1։

29-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Մալյորկան»։ Աչքի ընկավ Գանայի ներկայացուցիչ, կիսապաշտպան Իդրիսու Բաբան։

Ավելացված երկրորդ րոպեին «Մալյորկայի» դարպասին նշանակված 11 մետրանոցն արդյունավետ իրացրեց «Կադիսի» 36-ամյա իսպանացի հարձակվող Ալվարո Նեգրեդոն։

Հայաստանի հավաքականի եւ «Կադիսի» պաշտպան Վարազդատ Հարոյանը բաց թողեց հանդիպումը որակազրկման պատճառով։ Նախորդ 8 խաղերում 29-ամյա ֆուտբոլիստը ստացել էր 5 դեղին քարտ։

«Մալյորկան» 14 միավորով 12-րդն է, «Կադիսն» ունի 9 միավոր եւ 17-րդ տեղում է։

Իսպանիայի առաջնություն, 12-րդ տուր

«Կադիս» - «Մալյորկա»՝ 1։1

Ալվարո Նեգրեդո, 90+2, 11մ - Իդրիսու Բաբա, 29

Հեռացում՝  Լուիս Գարսիա («Մալյորկա», գլխավոր մարզիչ), 82,  Ալեքսանդր Սեդլար («Մալյորկա»), 87, երկրորդ դեղին քարտ

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։