«Տոտենհեմ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0։3․ Ռոնալդուի, Կավանիի եւ Ռեշֆորդի գոլերը (ֆոտո, վիդեո)

22:23   30 հոկտեմբերի, 2021

Անգլիայի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» Լոնդոնում մրցեց «Տոտենհեմի» հետ։ Նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմը հաղթեց 3։0 հաշվով։

39-րդ րոպեին պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշի փոխանցումից հետո աչքի ընկավ պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն։ 64-րդ րոպեին ուրուգվայցի  հարձակվող Էդինսոն Կավանին կրկնապատկեց հյուրերի առավելությունը։ Գոլային փոխանցումը կատարեց Ռոնալդուն։ 86-րդ րոպեին մանչեսթերյան թիմի երրորդ գոլը խփեց անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը, որին գոլային փոխանցում կատարեց սերբ կիսապաշտպան Նեմանյա Մատիչը։

«Մանչեսթեր Յունայթեդը» 17 միավորով բարձրացավ 5-րդ տեղ, «Տոտենհեմը» 8-րդն է՝ 15 միավոր։

Անգլիայի առաջնություն, 10-րդ տուր

«Տոտենհեմ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0։3 (տեսանյութ)

Կրիշտիանու Ռոնալդու, 39, Էդինսոն Կավանի, 64, Մարկուս Ռեշֆորդ, 86

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։