22:08 30 հոկտեմբերի, 2021Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, բռնցքամարտի Հայաստանի հավաքականի ավագ Հովհաննես Բաչկովը տպավորիչ հաղթանակով դուրս եկավ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադրում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնության 1/8-րդ եզրափակիչ:
6-րդ մրցումային օրը պայքարի մեջ մտած Բաչկովը մեկնարկային 1/16 եզրափակիչում մրցեց Ադրբեջանը ներկայացնող Մալիկ Հասանովի հետ եւ հաղթեց 3:1 հաշվով:
Առաջին ռաունդում Հայաստանի առաջատար բռնցքամարտիկը մեծ ակտիվությամբ սկսեց, աշխատում էր կենտրոնից, դիպուկ հարվածաշարերով պրեսինգի ենթարկում ադրբեջանցի մրցակցին: Առաջին ռաունդի միջնամասում որովայնի ուժգին հարվածով Բաչկովը նաեւ նոկդաունի ենթարկեց Հասանովին: Առաջին ռաունդում մրցավարները միավորների առավելությունը տվեցին Բաչկովին:
Երկրորդ ռաունդն ավելի լարված ստացվեց: Ադրբեջանցի մրցակիցը հիմնականում փորձում էր ձեռքերով փակել Բաչկովի գրոհները: Այս ռաունդում մրցավարները նախապատվությունը տվեցին ադրբեջանցի բռնցքամարտիկին:
Վերջին ռաունդում Բաչկովը ճնշումը մեծացրեց եւ հարվածաշարերով առավելության հասավ միավորների մեջ: Կողային մրցավարները հաղթանակը շնորհեցին Հովհաննես Բաչկովին: Վերջում Հասանովը ձեռքը չմեկնեց Բաչկովին, նաեւ չմոտեցավ հայկական անկյունի մարտավկաներին:
1/8 եզրափակիչում Հովհաննես Բարչկովի մրցակիցը կլինի Իտալիայի ներկայացուցիչ Ջիանլուիջի Մալանգան:


The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.