«Բավարիայի» եւ Դորտմունդի «Բորուսիայի» հաղթանակները (տեսանյութ)

19:31   30 հոկտեմբերի, 2021

Գերմանիայի առաջնության 10-րդ տուրում չեմպիոն «Բավարիան» հյուրընկալվեց «Ունիոն Բեռլինին»։ Մյունխենյան թիմն առավելության հասավ 5։2 հաշվով եւ 25 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Առաջատարից 1 միավոր է հետ Դորտմունդի «Բորուսիան», որն այս տուրում տանը 2։0 հաշվով պարտության մատնեց «Քյոլնին»։

Գերմանիայի առաջնություն, 10-րդ տուր

«Ունիոն Բեռլին» - «Բավարիա»՝ 2։5 (տեսանյութ)

Նիկո Գիսելման, 43, Յուլիան Ռյուերսոն, 65 - Ռոբերտ Լեւանդովսկի, 15, 11մ, 23, Լերոյ Սանե, 34, Քինգսլի Քոման, 60, Թոմաս Մյուլեր, 79

«Բորուսիա Դորտմունդ» - «Քյոլն»՝ 2։0 (տեսանյութ)

Տորգան Ազար, 40, Շտեֆեն Տիգես, 63

«Ֆրայբուրգ» - «Գրոյտեր Ֆյուրտ»՝ 3։1

Սիմոն Աստա, 20, ինքնագոլ, Նիկոլաս Հեֆլեր, 39, Վինչենցո Գրիֆոմ, 79, 11մ

«Բայեր» - «Վոլֆսբուրգ»՝ 0։2

Լուկաս Նմեչա, 48, Մաքսիմիլիան Առնոլդ, 51



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։