Վալոդյա Ֆրանգուլյանը չորրորդ մենամարտը կանցկացնի ММА-ում

14:04   29 հոկտեմբերի, 2021

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն Վալոդյա Ֆրանգուլյանը  չորրորդ  մենամարտը կանցկացնի ММА-ում։  Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ԱՄՆ-ից հայտնել է մարտիկը։ 

Մենամարտը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին Կալիֆորնիայի Բրբանք քաղաքում՝ Light out Xtreme Fighting պրոմոութերական ընկերության կազմակերպած LXF 6 մրցաշարում: Մրցակիցը ԱՄՆ ներկայացնող 25-ամյա Ջոնի Ռոբլեսն է (8-4-0):

Վալոդյա Ֆրանգուլյանը նախորդ մենամարտն անցկացրել է հոկտեմբերի 2-ին Կալիֆորնիայի «Վալի Սենթեր» մարզապալատում տեղի ունեցած Gladiator Challenge մրցաշարի Underground 2 երեկոյում, որտեղ մրցակցին հաղթել է առաջին ռաունդում տեխնիկական նոկաուտով:

Հոկտեմբերի 30-ի LXF 6 մրցաշարին պետք է մասնակցեր նաեւ խառը մենամարտերում հանդես եկող Մաքսիմ Մանուլյանը։ Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնը NEWS.am Sport-ին հայտնեց, որ մենամարտը տեղի չի ունենալու, հետաձգվել է մինչեւ դեկտեմբեր։ 

Հիշեցնենք, որ Վալոդյա Ֆրանգուլյանն ու Մաքսիմ Մանուկյանը վերջին շրջանում մարզվում են Լոս Անջելեսում: Վալոդյա Ֆրանգուլյանը MMA-ում նորամուտը նշել էր հուլիսի 25-ին, Մաքսիմ Մանուկյանն՝ օգոստոսի 7-ին:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։