ԱԱ. Արթուր Բազեյանն առանց պայքարի շրջանցեց նաեւ 1/16 եզրափակիչը

20:30   28 հոկտեմբերի, 2021

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնության 4-րդ մրցումային օրվա  Հայաստանի երեք ներկայացուցիչներից Արթուր Բազեյանն (57կգ) առանց պայքարի դուրս եկավ 1/8-րդ եզրափակիչ:

1/16 եզրափակիչում Բազեյանի մրցակից, չինական Տայպեյի ներկայացուցիչ Պո-Յի Չենին առողջական խնդիրների պատճառով չներկայացավ մենամարտին: Երեկոյան մրցահերթի մեկնարկում մարզադահլիճում հայտարարվեց, որ Բազեյան-Չեն մենամարտում հաղթանակը շնորհովում է Հայաստանի ներկայացուցիչին:

Ավելի վաղ NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Սերբիայից Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը հայտնել էր, որ դեռ կեսօրին տեղեկություն կար, որ Բազեյանի 1/16 եզրափակիչի մրցակիցը չի ներկայանալու մենամարտին:

Հիշեցնենք, որ 1/32 երզափակիչում Բազեյանի մրցակից Ջան Ռիվերա Պիզառոն եւս չէր ներկայացել մենամարտին եւ հաղթանակը շնորհվել էր Հայաստանի ներկայացուցիչին:

1/8 եզրափակիչում Բազեյանի մրցակիցը կուբացի Օսվել Գարսի Կաբալերոն է, որը 1/16 եզրափակիչում երկրորդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթեց Իրանի ներկայացուցիչ Սայադ Մոհամմադպուրսամարինին:

1/8 եզրափակիչի Բազեյան-Կաբալերո մենամարտը տեղի կունենա նոյեմբերի 1-ին:

Քիչ անց ռինգ դուրս կգա 4-րդ մրցումային օրվա Հայաստանի երրորդ ներկայացուցիչ Գուրգեն Մադոյանը (67կգ): 1/16 եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչի մրցակիցը կլինի լեհ Դամիան Դուրկաչը:

Հիշեցնենք, որ Մադոյանը պայքարը սկսել էր 1/32 եզրափակիչից, որտեղ 5:0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Սլովենիայի ներկայացուցիչ Ալջազի Սիրցելիի նկատմամբ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։