ԱԱ. Դավիթ Չալոյանի հաղթական մեկնարկը՝ 4:1 (ֆոտո)

18:01   28 հոկտեմբերի, 2021

Սերբիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնության 4-րդ մրցումային օրը պայքարի մեջ մտավ Հայաստանի գերծանր քաշային Դավիթ Չալոյանը:

+92 կգ քաշայինների 1/16 եզրափակիչում նա մրցեց Ուկրաինան ներկայացնոց Ցոնթե Ռովագայի հետ եւ հաղթեց 4:1 հաշվով:

Երեք ռաունդներում էլ ռինգի մրցավարները ձայների առավելությունը տվեցին Չալոյանին: Երիտասարդ Չալոյանը մեծահասակների կազմում առաջին անգամ է մասնակցում աշխարհի առաջնությունում:

1/8 եզրափակիչում Չալոյանի մրցակիցը կլինի կոլումբացի Կրիստիան Սալսեդոն:

Երեկոյան մրցահերթում աշխարհի առաջնությունում երկրորդ մենամարտը կանցկացնի 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանը: 1/16 եզրափակիչում նրա մրցակիցը կլինի լեհ Դամիան Դուրկաչը:

Հիշեցնենք, որ Մադոյանը պայքարը սկսել էր 1/32 եզրափակիչից, որտեղ 5:0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել սլովենացի Ալջազի Սիրցելիի նկատմամբ:

4-րդ մրցումային օրվա  Հայաստանի երրորդ ներկայացուցիչ Արթուր Բազեյանը (57կգ) սպասում է իր մրցակից չինական Տայպեյի ներկայացուցիչ Պո-Յի Չենին: Նախնական տեղեկություններով, Պո-Յի Չենը չի ներկայանալու մենամարտին: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի փոխանցմամբ, չնայած դեռ պաշտոնապես հայտարարված չէ, բայց ըստ նրա տեղեկությունների, Բազեյանի երկրորդ մրցակիցը առոջղական խնդիրների պատճառով չի ներկայանալու մենամարտին: Հիշեցնենք, որ 1/32 երզափակիչում Բազեյանի մրցակից Ջան Ռիվերա Պիզառոն եւս չէր ներկայացել մենամարտին եւ հաղթանակը շնորհվել էր Հայաստանի ներկայացուցիչին:

Եթե Բազեյանի երկրորդ մրցակիցն էլ չներկայանա մենամարտին, նա առանց պայքարի դուրս կգա 1/8-րդ երզափակիչ:

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։