Ռոնալդուին պարտավորեցրել են քանդել առանց թույլտվության կառուցած կորտն ու կցակառույցը

14:21   28 հոկտեմբերի, 2021

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 36-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին պարտավորեցրել են քանդել Պորտուգալիայում գտնվող իր առանձնատան տարածքում կառուցած թենիսի կորտնու կցակառույցը, որոնց թույլտվությունը տեղական իշխանություններից չի ստացել, հաղորդում է Marca-ն։

Տերաշ դի Բորու բնակավայրի համայնքային ղեկավար Մանուել Տիբոն հայտնել է, որ ֆուտբոլիստը համաձայնեցրել է հիմնական նախագիծը, սակայն հետագայում ինքնակամ լրացումներ է արել։ Առանձնատան ընդհանուր արժեքը գնահատվում է 2,7 միլիոն եվրո։

Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսի 27-ին Ռոնալդուն Թուրինի «Յուվետուսից» տեղափոխվեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ», որի կազմում հանդես է եկել նաեւ 2003-2009 թվականներին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։