«Արարատ-Արմենիան» հաղթեց ԲԿՄԱ-ին՝ 3։2

18:22   27 հոկտեմբերի, 2021

Հայաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում առաջատար «Արարատ-Արմենիան» հյուրընկալվեց հետնապահ ԲԿՄԱ-ին եւ առավելության հասավ 3։2 հաշվով, թեեւ ընթացքում պարտվում էր 1։2 հաշվով։

«Արարատ-Արմենիային» հաղթանակ բերեց նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոյի դուբլը։ Իսկ հաշիվը 11-րդ րոպեին 11 մետրանոցից բացել էր հյուրերի հարձակվող Մաիլսոն Լիման (Կաբո Վերդե)։

«Արարատ-Արմենիան» 31 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 9 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող «Արարատից»։ ԲԿՄԱ-ն եզրափակում է մրցաշարային աղյուսակը՝ 3 միավոր։

Հայաստանի Պրեմիեր լիգա, 11-րդ տուր

ԲԿՄԱ - «Արարատ-Արմենիա»՝ 2։3

Մարտին Գրիգորյան, 28, Միքայել Միրզոյան, 59 - Մաիլսոն Լիմա, 11, 11մ, Յուսուֆ Օտուբանջո, 62, 76



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։