Անսու Ֆատին վնասվածք է ստացել

14:15   27 հոկտեմբերի, 2021

«Բարսելոնայի» կիսապաշտպան Անսու Ֆատին չի կարողանա օգնել հոլանդացի Ռոնալդ Կումանի գլխավորած թիմին Իսպանիայի առաջնության 11-րդ տուրի խաղում։ Կատալոնական թիմը կհյուրընկալվի «Ռայո Վալյեկանոյին»։

«Բարսելոնայի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ Իսպանիայի հավաքականի 18-ամյա ֆուտբոլիստը աջ ծնկահոդի ցավեր ունի։ Ապաքինման ժամկետը դեռ անորոշ է։

Ընթացիկ մրցաշրջանում Անսու Ֆատին «Բարսելոնայի» հետ մասնակցել է 6 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

«Ռայո Վալյեկանո» - «Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 21։00-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։