Չավիի գլխավորած «Ալ Սադի» ռեկորդը՝ 34 հանդիպում առանց պարտության

11:14   27 հոկտեմբերի, 2021

Քաթարի առաջնության 7-րդ տուրում «Ալ Սադը» 3։1 հաշվով հաղթել է «Ում Սալալին»։ Այս հաղթանակի շնորհիվ «Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Չավիի գլխավորած թիմը սահմանել է ակումբային ռեկորդ՝ 34 հանդիպում առանց պարտության։ Քաթարի լիգայի ռեկորդը 41 հանդիպում է առանց պարտության։

«Ալ Սադը» պարտություն չի կրել 2020թ․ մարտից։ Այս ընթացքում Չավիի թիմը տարել է 30 հաղթանակ, 4 ոչ ոքի։

Հոկտեմբերի 22-ին Չավին 7-րդ տիտղոսն էր նվաճել մարզչական կարիերայում՝ հաղթելով ֆրանսիացի Լորան Բլանի գլխավորած «Ալ Ռայանին» Քաթարի էմիրի գավաթի եզրափակիչում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։